Ադրբեջանում չեղարկվում են Ռուսաստանի հետ պետական և մասնավոր կառույցների գծով նախատեսված մշակութային միջոցառումները՝ հայտնում է Ադրբեջանի մշակույթի նախարարությունը։ Պատճառը, ըստ նույն աղբյուրի, ՌԴ Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից «ազգային պատկանելության հիմքով ադրբեջանցիների նկատմամբ ցուցադրաբար իրականացված նպատակային սպանություններն ու բռնի գործողություններն են»:               
 

Եվրոպայից առաջին բեռն է Իրան տեղափոխվել Հայաստանի տարածքով անցնող նոր միջանցքով

Եվրոպայից առաջին բեռն է Իրան տեղափոխվել Հայաստանի տարածքով անցնող նոր միջանցքով
25.11.2016 | 12:28

Եվրոպայից Սև ծովով, Վրաստանով ու Հայաստանով անցնող նոր տարանցիկ միջանցքով առաջին բեռը հասել է Իրան։ Երկու բեռնատար կոնտեյներներ Իրան են հասել Հայաստանի հետ սահմանով՝ Mehr գործակալությանը հայտնել է Իրանի միջազգային տրանսպորտային ասոցացիայի քարտուղար Հոլամհոսեյն Ամիրին։


Նրա խոսքով, նոր միջանցքը նպատակ ունի փոխարինել Թուրքիայով անցնող միջանցքը ու ավելի կարճ է, էժան ու անվտանգ։ «Վերջին մի քանի տարիներին մենք խնդիրներ ունեինք թուրքական կողմի հետ՝ Եվրոպայից բեռների փոխադրման կապակցությամբ։ Դա մեզ դրդել է բանակցություններ սկսել մյուս երկրների հետ՝ այլընտրանքային երթուղիներ որոնելու համար»,- հայտնել է Ամիրին։
Իրանական Financial Tribune թերթը գրում է, որ Թուրքիայի հետ սահմանին հաճախ են գոյանում խցանումներ, տարաձանություններ են եղել վառելիքի գների շուրջ, էլ չասենք անվտանգության հարցերի մասին՝ հաճախ բեռները թիրախ էին դառնում, ինչպես Անկարան է պնդում, Քրդական բանվորական կուսակցության կողմից հարձակումների համար։ Իրանի կառավարությունը Անկարայից անվտանգության երաշխիքներ է պահանջել, սակայն արդյունքներն անբավարար էին։


Իրանի տրանսպորտի նախարարությունը վարորդներին խորհուրդ էր տվել այլընտրանքային ուղիներ փնտրել՝ Ադրբեջանի, Ռուսաստանի ու Բելառուսի, կամ էլ Հայաստանի, Վրաստանի, Սև ծովի, իսկ հետո Բուլղարիայի կամ Ռումինիայի տարածքով։

Դիտվել է՝ 2802

Մեկնաբանություններ